Արածեք ձեր խոտը

Այս պատմվածքով նա դիմում է մեր պետությանը, մեր ազգին և մեր քաղաքական գործիչներին։ քանի որ հենց նա եղել է քաղաքական գործիչ և աշխատելով բոլորի հետ, հասկացել է այս ամենը։ Չես էլ հասկանա նա զայրացած է, թե շատ հանգիստ տոնով է ամեն ինչ ասում։ Էսսեի մեջ համարյա ամեն տեղ կա ագրեսիա, իսկ ագրեսիան շատ դեպքերում օգտագործում են զայրացած մարդիկ, բայց մեկ է ես մտածում եմ, որ նա այս ամենից այնքան է հոգնել, որ ամեն բան շատ հանգիստ է ասում: Երբ կարդում ես, թե ինչ է գալիս «որովհետև» բառից հետո, որտեղ ասվում է, որ մեր տեսած Եվրոպան Բաքվի նախադուներից և Աթենքի բանվորական բիստրոներից է սկսվում, կարելի է ենթադրել, որ այդպես նա ասում է, որպեսզի մենք մեր աչքերը բացենք, տեսնենք Եվրոպան այնպիսին, ինչպիսին նա կա հիմա:

Այս տողերով նա արտահայտում է իր կարծիքը այն մարդկանց մասին, ում դիմում է իր էսսեում: Չնայած այստեղ նա խոսում է իրանց մտածողության մասին, որ նրանք սահմանափակ են և միայն այդ ամենին են ձգտում: Ճիշտ է, էսսեում էլի տողեր կան(իմ նշած տողերի վերևում), որոնք էլի նկարագրում են իրենց մտածուղությունը, բայց կարծում եմ՝ սա ավելի շատ է նկարագրում նրանց «սահմանափակ» լինելը:

Նկատեցի, թե հեղինակը ինչքան է պաշտում հայոց լեզուն, այնքան է պաշտում, որ էսսեում երկու անգամ նշում է, որ չ՛կպնեն մեր հայոց լեզվին, բայց հենց ինքը խոսում է ժարգոնով: Կարծում եմ՝ սա գալիս է նրանից, որ նա ուզեցել է խոսել այն լեզվով, ինչ լեզվով, որ խոսում են այն մարդիկ, որոնց որ դիմում է հեղինակը: Կամ էլ, իր համեմատած օրինակին հետևելով, որ այդ մարդկանց կենդանիների հետ է համեմատում, կարելի է եզրակացնել, որ նրանց հետ հենց կենդանիների լեզվով էլ խոսում է, ճիշտ է կոպիտ է հնչում ասածս, բայց դե տարբերակը մնում է տարբերակ:

Իմ կարծիքը այս էսսեի վերաբերյալ կարելի է ասել՝ նեյտրալ է, այսինքն ես չեմ կարող ասել, որ այս էսսեն ինձ շատ դուր եկավ, չեմ էլ կարող ասել, որ ընդհանրապես դուր չի եկել, որովհետև այդպես սխալ կլինի:

Որպես ընթերցող, կարող եմ ասել, որ հետաքրքիր էր ու հետաքրքիր էր համարյա թե ամեն ինչ, թե համեմատությունները, թե օգտագործված ժարգոնները, միտքը, ամեն ինչ: Այդ առումով ինձ դուր է եկել իր գրելաձը և մտքերի շարադրանքը. իսկ ինչ մնում է էսսեի մտքին, այստեղ մի քիչ վիճելի հարց է, մեկին կարող է թվալ, որ նա բոլորիս վիրավորում է, մեկին էլ դուր կգա այդ ամենը և նա վիրավորական բան չի տեսնի, այսինքն այդ վիրավորանքները իր վրա չի վերցնի, և ես հենց այդ մարդկանցից եմ, որովհետև էսսեն ինձ չի վերաբերվում, այն ավելի շատ քաղաքական գործիչների մասին է: Այսինքն կարծիքս նույնն է մնում, բայց միայն կարող եմ ասել, որ այն ավելի շատ դեպի «դուր եկած»-ի շեմին է, քան «դուր չեկած»-ի:

Leave a comment